Ոսկեպայտ նժույգները աստղալույս կեռմաններով
վարգում են ճակատագրին ընդառաջ
և շունչ առնելու համար ծառս լինում
վաղորդայնի երազատեսության ժամին:
Աստղերը զրնգում են,
ճռնչոցով մետաղը շաչում է մետաղին,
էությունս անմարմին տրոփում է`
կարմիր պատերազմ,
կապույտ կորուստներ,
ցրտահարված ծիրանենի:
Բառերը չկան,
իմաստն է միայն խելագարության,
և զուր եմ կանչում`
ո՞ւր է իմ հոգին:
Հայկ Մարտիրոսյան